Երեխաներին բռնության ենթարկելու դեպքի հետքերով. ինչու է լռում «Զատիկ» կենտրոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Զատիկ» երեխաների աջակցման կենտոնում հոկտեմբերի 6-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել:

Հոկտեմբերի 6-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոն բուժօգնության է դիմել 15- ամյա Ն. Բաբայանը: Բուժանձնակազմի պնդմամբ երեխայի մոտ նախնական ախտորոշմամբ «սուր հալյուցինատոր համախտանիշ» է արձանագրվել: Երեխան պնդել է, որ իր հանդեպ բռնություն են գործադրել և սեռական բնույթի գործողություն կատարել: Փաստացի երեխան նշել է այն անձանց անունները, ովքեր իրեն ոչ միայն բռնության են ենթարկել, այլ նաև սեռական բնույթի գործողություններ կատարել:

ArmLur.am-ը դեպքի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն Կարինե Գասպարյանի հետ, սակայն պարզ դարձավ, որ Կարինե Գասպարյանը իր լիազորությունները դադարեցրել է այս տարվա  օգոստոսի 9-ից և դեպքը իր պաշտոնավարման ընթացքում տեղի չի ունեցել:

Հավելենք, որ «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի տնօրենի հետ փորձել ենք կապ հաստատել զանգահարելով կենտրոնի ադմինիստրացիայի բաժին: Նշենք, որ կենտրոնը առհասարակ չի պատասխանում ոչ մի հեռախոսազանգի:

Հիշեցնենք, որ առավել մանրամասն տեղեկություններ դեպքի առթիվ արդեն հրապարակել էինք և նշել այն տղանների անունները, ովքեր երեխային ենթարկելով բռնության, սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս