Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 մլրդ դրամ պետությունը կհատկացնի ՀՀ քաղաքացիներին Հռոմում սուրճ խմելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Wizz Air ավիաընկերությունն այսօր Երևանում պաշտոնապես բացեց իր 34-րդ բազան՝ «Զվարթնոց» օդականավակայանում տեղակայելով Airbus A321 Neo երկու օդանավ։ Այս հրաշալի նորությունը, բացի դրական նոտայից, ունի նաև հակառակ պատկերը․ Wizz Air-ին ՀՀ կառավարությունը այս ծրագրի համար միլիարդավոր դրամներ է տալու։
Բանն այն է, որ իսկզբանե Կառավարությունը ապրիլի 23-ին ընդունել էր Հայաստանի օդային ուղեւորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։

Այս ծրագրի ընդունումից հետո Wizz Air-ը հայտնվեց և այս ծրագրի շահառու դարձավ՝ իր ռեսուրսը համապատասխանեցնելով սույն որոշման պահանջներին։

Կառավարությունը սահմանել է, որ նոր ուղղություններով «Շիրակ» փոխադրվող յուրաքանչյուր ուղեւորի համար շահառու ավիաընկերություններին կտրամադրի 15.000 դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20.000 դրամ: Կարեւոր հանգամանք՝ տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների համար, որոնք Հայաստան չեն մտնելու, ավիաընկերությունները աջակցություն չեն ստանա:

Այսօր «Զվարթնոց» օդականավակայանում տեղի ունեցած բացման ասուլիսում ArmLur.am-ը մի քանի խնդրահարույց հարցեր հղեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Խնդրեցինք թվեր ասել, թե ուրիշների Հռոմում սուրճ խմելու համար, որքան է վճարում ՀՀ հպարտ հարկատուն՝ ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Պապոյանը նախ պնդեց, որ շատ քիչ փող են ծախսում, ապա հնչեցրեց կլորիկ մի գումար, որ Հայաստանի պետական բյուջեից ծախսվելու է մոտ 3 միլիարդ դրամ։

Ստացվում է, որ Հռոմում սուրճ խմելու համար ՀՀ հպարտ հարկատուների քրտինքով կուտակած բյուջեից ծախսվելու է մոտ 80 միլիոն դոլար։

ArmLur.am-ը «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշներից հետքրքրվեց, թե նման ֆինանսական սուբսիդիաների հատկացումն ընդունված կարգ է, թե ոչ։ Վերջինս նշեց, որ սուբսիդիա հատկացնող երկրների ցանկ կդժվարանա նշել, սակայն նման ներդրումը ստանդարտ գործընթաց է, որն ավելացնում է աշխատատեղերը։

Նշենք, որ Wizz Air-ն առաջիկայում իրականացնելու է թռիչքներ Երևանից դեպի Լարնանկա, Նեապոլ, Պրահա, Համբուրգ, Փարիզ, Բուխարեստ և այլ ուղղություններով։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան  

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս