Այս պետհամարանիշը, որը կրում է լուսանկարում պատկերված «Lexus» մակնիշի ավտոմեքենան, երեկ Մաշտոց – Թումանյան խաչմերուկում արժանացավ armlur.am-ի ֆոտոխցիկի ուշադրությանը:
Նախօրեին նույն պետհամարանիշերը փակցված էին «rolls royce» ավտոմեքենայի վրա, ու վերջինս դարձել էր մեր նախորդ հրապարակման «հերոսը»՝ չթույլատրված վայրում կայանելու պատճառով:
Մենք կապ հաստատեցինք «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ նույն պետհամարանիշի կիրառումը տարբեր մեքենաների վրա համարվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, ինչի դիմաց սահմանված է վարչական տույժ՝ 100 հազար դրամի չափով: