Armenian text to speach

Սայաթ-Նովա պողոտայում բախվել են 5 ավտոմեքենա․ երկու հոգի դիմել են բուժօգնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Range Rover», «Mercedes Benz», «Rus Hyundai», «Nissan», «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը և պարեկ Արտյոմ Չոբանյանը»

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը 2 քաղաքացի դիմել են Երևանի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել, որ տուժել են նշված ավտովթարից։

Նշված անձանց ինքնությունը նույնպես պարզվում է։




Լրահոս