Այսօր «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Մայնցին»: Խաղն անցավ համառ և լարված պայքարում:
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեցին տանտերերը, իսկ գոլի հեղինակ դարձավ Յոհիչը: Հյուրերի պատասխանը չուշացավ: 14-րդ րոպեին աչքի ընկավ Օկադզակին, իսկ տանտերերը 4 րոպե անց կրկին առաջ ընկան հաշվի մեջ: Դորտմունդիցների երկրորդ գոլի հեղինակ դարձավ Լևանդովսկին:
Արդեն երկրորդ խաղակեսում Օկադզակին դարձավ դուբլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին, սակայն դա կարճ տևեց:
56–րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Պիշեկը: 79-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ գոլ` արդեն Ռոյսի կատարմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 80-րդ րոպեին: