Իսրայելի ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանում կայունությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել ադրբեջանական Գաբալա քաղաքում: Հանդիպումը հեռարձակվել է TRT Haber հեռուստաալիքով:
«Իսրայելի հարձակումները Լիբանանի, Սիրիայի, Եմենի, Իրանի վրա և վերջին հարձակումը Կատարի վրա ցույց են տալիս, որ այս երկրի վարչակազմը ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում մեր տարածաշրջանի կայունության համար», – ասել է Էրդողանը։























































































