Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրշեջ-փրկարարների խմբեր են շտապում Նուբարամենի աղբավայր. իրավիճակն այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։

ArmLur.am-ի թղթակիցը Նուբարաշենի աղբանոցում է,

Այսօր Նուբարաշենի աղբավայր են գնացել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք,որ Տիգրան Ավինյանն երեկ անձամբ էր գնացել դեպքի վայր ու ցուցումներ տվել։ Ավելի ուշ աշխատանքից ազատվեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ԺՊ Վահե Վարդապետյանին։Սա էլ դեռ քիչ չէ Տիգրան Ավինյանը կասկածներ է հայտնել,որ հրդեհը պատահականությունը չէ այլ միտում ու այն դիտավորությամբ են այրել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Երեւանի քաղաքապետի հայտարարությունը ընդունվել է որպես հանցագործության մասին հաղորդում։

Ավելին, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն որոշակի անձանց շրջանակ կա, որոնց կասկածում են Նուբարաշենի աղբանոցը դիտավորյալ այրելու մեջ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին անուններ չենք հայտնի բայց կասկածյալի անունը իրավապահներին հայտնի է։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քնար Մանուկյան




Լրահոս