Անկարայում հոկտեմբերի 12-ին կկայանա Թուրքիայի և Սիրիայի անվտանգության պատվիրակությունների հանդիպումը։ Պատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումը կկայանա Անկարայում 2025 թվականի հոկտեմբերի 12-ին՝ անվտանգության ոլորտում համագործակցության և ընթացիկ զարգացումների քննարկման նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։


























































































