Armenian text to speach

«Ընդդիմադիր դաշտում 4-5 ազդեցիկ բլոկ կձևավորվի, որոնցից մեկում կլինի ԴԱԿ-ը»․ Սուրեն Սուրենյանց մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մինչև տարեվերջ կունենա ընդհանուր պատկեր, թե ինչպես է ներկայանալու 2026 թվականի համապետական ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ առնվազն երկու հարթության վրա բանակցություններ են ընթանում։ Մի փոքր փակագծեր բացելով՝ Սուրենյանցը նշեց․ «Համապետական ընտրություններին մասնակցելու առնվազն երեք ձև ունենք։ Անկեղծորեն ասեմ, երեքի ուղղությամբ էլ ինտեսիվորեն աշխատում ենք։ Թե որ ձևը կընտրենք, առայժմ պարզ չէ։ Նախ՝ դեռ ընդհանուր պատկերը պարզ չէ, երկրորդ՝ որևէ լուրջ քաղաքական թիմ, որևէ քաղաքական լուրջ փորձառություն ունեցող գործիչ այսրոպեական որոշումներ չի կայացնում,իսկ ես շուրջ 30 տարի քաղաքականության մեջ եմ»։

ԴԱԿ-ը հստակ ծրագիր ունի և, ինչպես կուսակցության նախագահն է նշում, սպասվող ընտրույթուններին առանձին չեն ներկայանալու։ Սուրենյանցի գնահատմամբ՝ առաջիկա ընտրությունները մեծ ռեսուրսներ են պահանջելու, որոնք Հայաստանում հարաբերկանորեն մեծ կուսկացություններն անգամ չունեն։

«Բնական է՝ առաջիկա համապետական ընտրությունները դաշինքների մրցավազք է լինելու։ Ենթադրում եմ՝ ընդդիմադիր դաշտում չորս-հինգ ազդեցիկ բլոկ կձևավորվի և մենք, անշուշտ, այդ բլոկներից մեկում կլինենք, իհարկե, հաշվի առնելով, արժեքային գաղափարական ու քաղաքականսկզբունքները»,- եզրափակեց Սուրենյանցը։




Լրահոս