Խոշոր ավտովթար` Հալաբյան փողոցում (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր դեկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հալաբյան փողոցում իրար են բախվել 4 ավտոմեքենա, դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ նախնական տեղեկությունների ավտովթարի մեղավորը Հայինկասացիայի ավտոմեքենան է: Դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցները սակայն հայտնել են դեռևս պարզ չէ Հայինկասացիայի մեքենան է, թէ նախկինում է պատկանել այդ կազմակերպությանը: Վնասված մեքենաներն են արդեն նշված Հայինկասացիայի մեքենան, Լադա մակնիշի ավտոմեքենան, և եվս 2 մեքենաներ ԲՄՎ X5 մակնիշի 81 DD 800 և Տոյոտա մակնիշի 001 TT 55 համարանիշների: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև որ, Հայինկասացիայի ավտոմեքենան վարել է 1987 թ. ծնված Նարեկ Խաչատրյանը, ով  ենթարկվել է բժշկական փորձաքննության պարզելու համար նրա սթափության աստիճանը: Պարզվել է որ Նարեկ Խաչատրյանը եղել է ոչ սթափ վիճակում: 




Լրահոս