Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այսօր դեկտեմբերի 11-ին ժամը 22:22-ին ԱԻՆ հայաստանի փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել որ Մոսկովյան 28 շենքի 5-րդ հարկում ծխապատ գոտի կա: Անհմիջապես դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուխք: 22:26-ին հերշեջ փրկարարները եղել են դեպքի վայրում: Ավտոանդուխքի օգնությամբ հրշեջները պատշգամբից մուտք են գործել Մոսկովյան 28 շենքի 119 բնակարան: Ժամը 22:44-ին հրդեհը արդեն մեկուսացված է եղել և մարվել է 22:46-ին: Ինչպես հայտնեց ֆոտոլրագրողը հրշեջները մուտք գործելով բնակարան, որտեղ հայտնաբերել են անկողնու մեջ ծխախեղդ եղած 60-65 տարեկան տղամարդու դիակ: Նախնական վարկածով ծխացել է անկողինը, ամենայն հավանականությամբ տղամարդը դրանից էլ մահացել է, նշենք որ անկողնու մոտ եղել է էլ. սալիկ, ինչից և հնարավոր է բռնկվել է հրդեհը: Հրդեհի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հրդեհ երեվանում` հրշեջները հայտնաբերել են տղամարդու դիակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ