2011-ը հագեցած, բայց բացթողումներով լի տարի էր. ավարտվող տարվա մասին իր տեսակետը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:”Նախընտրական շրջան է, բայց կարծում եմ` Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է: Միաժամանակ ավարտվող տարին մեզ պարտության տանող տարի էր:Այնպես որ, ես հույս եմ տածում, որ բոլոր քաղաքական ուժերը մտածողության փոփոխություն կունենան. կամ պետք է փոխվենք, կամ էլ այսպես պետք է շարունակենք: Ամեն մեկը լուծումները պետք է իրականացնի ժողովրդի համար` իրենից վեր, իրենից լայն”,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյնաը: Անդրադառնալով Եվրոպական ժողովրդական կուսակցությանը հայաստանյան չորս կուսակցությունների անդամակցության թեմային` Հովհաննիսյանը նկատեց, որ ԵԺԿ-ն պիտի որոշի` հայաստանյան որ քաղաքական ուժերն են արժանի անդամակցելու իրեն:
Ր. Հովհաննիսյան. Կամ պետք է փոխվենք, կամ էլ այսպես պետք է շարունակենք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ