Armenian text to speach

Սերժ Սարգսյանի թիմից Նիկոլ Փաշինյանի գիրկը ընկած Արգիշտի Մեխակյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ջանում են առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ առաջխաղացման հնարավորություն ունենան թիմում, սակայն 25 հազար դոլար կաշառքի թեմայի մեջ թաթախված Արգիշտի Մեխակյանին հորդորում ենք հրապարակավ փոխել վարքագիծը և մտնել օրինական դաշտ:

Շաբաթներ շարունակ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից փորձ է արվել ճշտել տեղեկությունը, որը մի քանի օր շրջանառվում էր համացանցում, հրապարակվել էր տարբեր կայքերում, բայց ՔՊ-ական քաղաքապետի ԺՊ-ն որևէ կերպ չի արձագանքել ու չի արձագանքում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:

Երեկ հրապարակվել է հստակ աղբյուրի հղումով նյութ՝ նույն լուրի մեջ նշելով խմբագրության կողմից գործադրված ողջամիտ ջանքերի մասին, որոնք հաջողությամբ չեն պսակվել:

Ուստի Արգիշտի Մեխակյանը, եթե տարրական գրագիտություն ունենար՝ պատշաճ արձագանքի համար, դժվար թե նման ագրեսիվ, զրպարտող և մամուլին թիրախավորող հրապարակում աներ ֆեյսբուքում այսօր՝ հրապարակումից 1 օր անց:

Հուսանք՝ խոսքի ազատության, լրագրողական հրապարակումներին պատշաճ արձագանքելու համար նրան իր թիմակիցները հուշումներ կանեն այսուհետ:

Իսկ հիմա Արգիշտի Մեխակյանի մասին

Նա «թալանչի ՀՀԿ-ականների օրոք» աշխատել է ամենաթալանչի նախարարի համարում ունեցող Երվանդ Զախարյանի օգնական: Արգիշտի Մեխակյանի նախկին ղեկավարը 7 տարի է ապօրինի գույքի բռնագանձման և թալանի թեմաներով դատարաններում է: Եվ այս պայմաններում Արգիշտի Մեխայանը լրատվամիջոցին, դրա հիմնադիրին թիրախավորելով փորձում է ՀՀԿ-ականի իր մերժելի անցյալից ազատվել: Չի՛ ստացվելու:

Նա աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում ՀՀԿ-ականների ենթակայությամբ, Կադաստրի կոմիտեում՝ ՀՀԿ-ականների ենթակայությամբ: Ողջ կյանքում ծառայել է ՀՀԿ-ին, հիմա սպիտակ ձեռնոցներ է հագել ու փորձում է սուրբ ձևանալ: Չի՛ ստացվելու, անցյալդ կեղտոտ է:

Ողջ համացանցը գրում է, որ հոր անցյալն ու ապրածն է ուրացել, ողջ կյանքը հոր ազգանունն օգտագործելով ՀՀԿ կառավարական կաբինետներում է անցկացրել, Մեխակյանը լուռ է, որևէ մեկին դատարանով չի սպառնում: Ողջ համացանցը գրում է, որ  25 հազար դոլար կաշառք է վերցրել,




Լրահոս