
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Դորտմունդի «Բորուսիայից» այս անգամ ընդգրկվել է միանգամից 2 ֆուտբոլիստ՝ Մարկո Ռոյսն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանն էլ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: