․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է սահմանային Կիրանց, որտեղ ծանոթացել է նոր կառուցված ճանապարհին, ենթակառուցվածքներին և դպրոցի պայմաններին։ Փաշինյանի խոսքով՝ այս ճանապարհը ամբողջությամբ կառուցվել է զրոյից․ «Նախկինում այստեղ ճանապարհը փոսերով էր, իսկ այժմ ամբողջ հատվածը նոր է կառուցվել»,- նշել է նա։
Վարչապետը նաև անդրադարձել է սահմանապահների ծառայության պայմաններին՝ նշելով, որ ներկայումս սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների և զրահաբաճկոնների․ «Ծառայությունն իրականացվում է սովորական սահմանապահ եղանակով՝ երկկողմանի։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը կայուն է և խաղաղ»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ դպրոցի երկայնքով կառուցվել է պաշտպանական պատ՝ «խաղաղության կոնցեպցիայի» շրջանակում՝ համայնքի անվտանգության և աշակերտների հոգեբանական հանգստության ապահովման նպատակով։
«Շատ կարևոր է, որ և այստեղ և Սյունիքի մարզի 73 կմ-անոց հատվածում, երբ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմի խախտում նույնիսկ չսահմանազատված հատվածներում չի եղել»,-նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























