Armenian text to speach

Դպրոցի լոգարանի դուռն ինչի՞ եմ բացում, որ հասկանամ` 6 ամսվա մեջ գոնե մի աշակերտ օգտվե՞լ է․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում: Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

«Դպրոցի ամբողջ գույքը նոր է, մեր սկզբունքը հետևյալն է․ նոր դպրոցում հին գույք չլինի, չնայած, սիրում են մարդիկ իրենց հետ հին գույք բերելը։

Այս վերջերս գնացել եմ 6 ամիս առաջ բացված դպրոց, մենք բոլոր դպրոցներում ունենք լոգարաններ։ Գնացել եմ ուղիղ լոգարան և նայում եմ, ասում եմ գիտեք՝ ինչու եմ նայում, որ դպրոցը 6 ամիս բացվել է, բայց ոչ մի երեխա այստեղ լոգանք չի ընդունել։ Ասում եմ՝ ինչ կլինի՝ երեխաները դպրոցում ցնցուղ ընդունեն հետո գնան տուն, ինչու եք փակել և խնայում»,- ասել է Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը և ՀԽ անդամները ծանոթացել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգման աշխատանքներին: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ. դեկտեմբերին:




Լրահոս