Երեկ ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- ասված է հաղորդագրության մեջ։
Armlur.am-ը ներկայացնում է տեսանյութ դեպքի վայրից, թե ինչ է կատարվում այս պահին այնտեղ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն իր աշխատակազմով և Ծափաթաղի գյուղապետարանի ողջ անձնակազմը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է, իսկ ծնողները նրան փնտրում են ժամը 15:30-ից սկսած։
Մանրամասները՝ տեսանյութում․























