
Ամերիկյան Microsoft ընկերությունն իր գործընկերներին նամակ է ուղարկել, որով տեղեկացրել է, որ անվանափոխության է ենթարկում Nokia-ի բջջային ստորաբաժանումը. գրում է Газета.Ru-ն:
Նամակում հաղորդվում է, որ Nokia Oyj կանվանափոխվի` դառնալով Microsoft Mobile Oy, որը կօգտագործվի բոլոր ֆինանսական գործարքներում:
Oyj-ը ֆիննական հապավում է և նշանակաում է «կորպորացիա»:
Հիշեցնենք, որ Nokia-ի բջջային ստորաբաժանման վաճառքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013-ի աշնանը: Գործարքի արժեքը կազմել է 5.44 մլրդ եվրո: