Armenian text to speach

Թրամփը Պենտագոնին հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա այս մասին հայտարարություն է հրապարակել Truth Social-ում:

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները «ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը։ Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը, որը զգալիորեն հետ է մնում, երրորդ տեղում է, բայց կհասնի նրանց հինգ տարվա ընթացքում»։

«Այլ երկրների կողմից անցկացվող փորձարկման ծրագրերի լույսի ներքո, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով: Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:




Լրահոս