Armenian text to speach

«Տաշիր կապիտալի» կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի ներկայացվել․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը սոցցանցում գրել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը սրան ի պատասխան ասել է, որ «Տաշիր կապիտալի» կողմից բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։

«2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով»,- նշել է նա։

 




Լրահոս