Ի՞ՆՉ ԹՈՒՂԹ ԱՅՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքում բռնկված եւ որոշ ժամանակ անց մարված հրդեհից տուժել է ընդամենը երկու սենյակ, եւ «այրվել է թուղթ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ երկու սենյակներից հատկապես տուժել է կադրերի վարչության սենյակը: Նշենք, որ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է` Կարեն Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ նման դեպք տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարին, երբ վառվեց  արդարադատության նախարարության վարչական շենքը: Այն ժամանակ հերքվեցին հրդեհի «կապակցությամբ տարածված ասեկոսեները», ըստ որոնց` հրդեհը կապված էր հոկտեմբերի 27-ի գործերի ոչնչացման հետ:




Լրահոս