Երկուշաբթի Հռոմում մասամբ փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը, որը վերականգնողական փուլում էր։
Reuters-ի տվյալով՝ մի քանի աշխատող մնացել է փլատակներում: Նրանցից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել բժշկական օգնությունից: Սակայն չորրորդը դեռ փլատակներում է, և նրան փրկելու աշխատանքները բարդանում են հետագա փլուզման վտանգի պատճառով։
Դեպքի վայր են ժամանել Հռոմի քաղաքագլուխն ու Իտալիայի մշակույթի նախարարը:


















































































