Կարեն Կարապետյանն անթերի կղեկավարեր. Տ. Վարդապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ և առաջարկել զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը: Սակայն պատգամավորը հրաժարվել էր այդ պաշտոնից` պատճառաբանելով թե այլ անելիքներ ունի:

Շատերն էին Կարեն Կարապետյանին  համարում ԱԺ նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու: Նրանցից էր նաև ԱԺ ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե նա արժանի է այդ պաշտոնին:

Armlur.am-ը զրուցեց պարոն Վարդապետյանի հետ` իր տեսակետն իմանալու համար Կարապետյանի որոշման մասին:

«Ես հարգում եմ նրա բոլոր որոշումները: Այո, նորից նույն կարծիքին եմ, որ նա անթերի կղեկավարեր Ազգային Ժողովը: Իսկ ինչ վերաբերում է չհամաձայնելուն, նա հայտարարեց, որ այլ ծրագրեր ունի», – նշեց նա:

Շատերն այս որոշումից հետո նշում են, թե Կարեն Կարապետյանը չցանկացավ այդպիսի պատասխանատվություն վերցնել իր վրա: Անդրադառնալով այս տեսակետին, Վարդապետյանը նշեց.

«Դա նույնիսկ ծիծաղելի էր: Ես արդեն ասեցի, որ նա անթերի կարող էր ղեկավարել», – նշեց նա:

Անդրադառնալով նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությանը, նա նշեց, թե կհարգի ցանկացած որոշում:

«Իհարկե, Գալուստ Սահակյանը մեր խմբակցության ղեկավարն է, երկար տարիների պառլամենտական փորձ ունի: Նա նույնպես կարող էր ղեկավարել Ազգային ժողովը», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս