Armenian text to speach

Որքան երեխա է ծնվել առաջին 9 ամիսներին և որքան է ՀՀ մշտական բնակչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2022 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 90.5 հազար
մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 977.4 հազար մարդ, գյուղականը` 1 113.1 հազար մարդ:

2025 թվականի հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 124.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 131.6%-ի համեմատ: Այս թիվը նախնական ներառում է Արցախից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, այդ թվում՝ նաև 2025 թվականի հունվար-սեպտեմբերին հաշվառվածների թվաքանակը ևս։

Նորածինների սեռերի հարաբերակցությունը, ինչպես 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ևս կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվել է 23 հազար 698 երեխա։ Առաջին 9 ամիսների ընթացքում մահացել է 19 հազար 64 մարդ։

Էմմա Միքայելյան




Լրահոս