Armenian text to speach

Մալդիվներում 2007 թ․ հունվարի 1-ից հետո ծնվածներին կարգելվի ծխելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մալդիվյան Հանրապետությունը դարձել է առաջին երկիրը, որը սահմանել է «սերնդային արգելք»՝ արգելելով ծխախոտի օգտագործումը, գնումն ու վաճառքը բոլոր այն անձանց համար, ովքեր ծնվել են 2007թ. հունվարի 1-ից հետո։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արգելքը վերաբերում է ծխախոտի բոլոր տեսակներին, և վաճառողները պարտավոր են ստուգել գնորդի տարիքը։

Երկիրը նաև ամբողջությամբ արգելել է էլեկտրոնային սիգարետներն ու վեյփերը՝ անկախ տարիքից, որպեսզի նվազեցնի ծխելու տարածվածությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտը տարեկան հանգեցնում է մոտ 7 միլիոն մահվան։ Մալդիվներում 15 տարեկանից բարձր բնակչության մոտ քառորդը օգտագործում է ծխախոտ, իսկ 13-15 տարեկանների գրեթե կեսը՝ որևէ ձևով ծխում է։

Նմանատիպ նախաձեռնություններ քննարկվել են նաև այլ երկրներում․ Նոր Զելանդիան 2022-ին ընդունել էր նման օրենք, սակայն այն չեղարկվեց նոր կառավարության կողմից 2023-ին, իսկ Մեծ Բրիտանիան ներկայում քննարկում է նույնատիպ նախագիծ։




Լրահոս