Armenian text to speach

Ադրբեջանով Հայաստան նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հարցը կքննարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։ Հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները։




Լրահոս