Armenian text to speach

ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները Լեհաստան է մատակարարել MEROPS հակաօդային համակարգեր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Ամերիկյան MEROPS հակաօդային համակարգերն արդեն Լեհաստանում են։ Համակարգերը տեղակայվում են ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով՝ մեծացնելով մեր կարողությունները անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի համար», – X-ի իր միկրոբլոգում գրել է Կոսինյակ-Կամիշը։

Ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը հայտարարել էր, որ Վարշավան աշխատում է իր սեփական «անօդաչու թռչող սարքերի պատի» վրա՝ զուգահեռաբար Գերմանիայում, Ֆինլանդիայում և Բալթյան երկրներում նմանատիպ նախագծերի հետ։




Լրահոս