Armenian text to speach

Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստի օրակարգում՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստում: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից, հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը: Քվեարկությամբ օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը հաստատվեցին:

Քննարկումների ընթացքում նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են սոցիալական ոլորտում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ ընդգծելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։




Լրահոս