Ինչու Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը չմնացին ՀՅԴ ԳՄ-ի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկու ընկերները ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ չեն ընտրվել իրենց ցանկությամբ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գերագույն մարմնի անդամներ չդարձած Սպարտակ Սեյրանյանին ու Արսեն Համբարձումյանին, նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Իրենք իսկապես, և՛ անձնական խնդիրներ և՛ որոշակի դժվարություններ ունենալով, չցանկացան լինել Գերագույն մարմնի անդամ, նրանք մեր ամենափորձառու գործընկերներից են և շարունակելու են համագործակցել Գերագույն մարմնի հետ:

Դուք առաջիկայում նրանց կտեսնեք տարբեր ծրագրերում», – նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ երկու օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովի ընթացքում ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր անդամները հետևյալ կազմով` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադևոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան, Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան:  

Կազմի հրապարակումից հետո Արսեն Համբարձումյանի ու Սպարտակ Սեյրանյանի` Գերագույն մարմնի կազմում չլինելու մասին տարբեր տեղեկություններ շրջանառվեցին:




Լրահոս