ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունները կրճատել են Ռուսաստանից նավթի ներմուծումը, և, հետևաբար, ԱՄՆ-ն ապագայում նախատեսում է նվազեցնել հնդկական ապրանքների մաքսատուրքերը։
«Նրանք կրճատել են այդ ներմուծումը, ուստի որոշ պահի մենք կնվազեցնենք մաքսատուրքերը», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Թրամփը հիշեցրել է, որ «նրանք ներկայումս բարձր մաքսատուրքեր են վճարում ռուսական նավթի հետ կապված իրավիճակի պատճառով»։
Թրամփի վարչակազմը նախկինում մի շարք բարձր մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ այլ պատճառներից բացի, հղում անելով այն փաստին, որ Դելին մեծ քանակությամբ նավթ է գնում Ռուսաստանից։





























