Վաղը՝ նոյեմբերի 14-ին ժամը 24։00-ը, կավարտվի նախընտրական քարոզչությունը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ից։
ArmLur.am-ը տեղեկանում է՝ այսօր Վաղարշապատում տեղամասային կենտրոնում փակցվելու են և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվելու են ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրվում են։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 12.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14.00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) մինչև 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ առաջին հերթին իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
Նշենք նաև, որ կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ և դիտորդները քվեարկության նախորդ օրը` նոյեմբերի 15-ին, և քվեարկության օրը` նոյեմբերի 16-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է:
Փաստացի նոյեմբերի 15-ը համարվում է «լռության օր»։
Հարկ է նշել, որ այդ օրը արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:
Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը․
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները – Սևակ Խաչատրյան
2. «Համահայկական ճակատ» կուսակցությունը – Արտյոմ Սիմոնյան
3. «Հանրապետություն» կուսակցությունը – Հարություն Մկրտչյան
4. «Մայր հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը – Գրիշա Հարությունյան
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը – Վահրամ Ազատյան
6. «Ժառանգություն» կուսակցությունը – Արկադի Փայտյան
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – Արգիշտի Մեխակյան
8. «Հայրենիք» կուսակցությունը – Խաչիկ Մանուկյան։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել:
Էմմա Միքայելյան























































































