Armenian text to speach

Ռուբեն Թաթուլյանին չեն հանձնի ՌԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը:

Այս մասին լրատվամիջոցներին ասել են Գլխավոր դատախազությունից։

Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը գրել էր, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Ռուբեն Թաթուլյանին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։




Լրահոս