«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի հետ ձերբակալվել է նաև գործարար Ռուբեն Թաթուլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ ձերբակալվել է Զախար Կալաշովը` Շաքրո Մոլոդոյը: Նրա հետ միասին ձերբակալվել է նաև գործարար Ռոբսոնը` գործարար Ռուբեն Թաթուլյանը, հաղորդում է «Հանցավոր Ռուսաստանը»:

Ձերբակալվել է նաև «օրենքով գող» Թենգիզ Դումոևը` Գոչոն: Հայտնի է, որ ստուգումներից հետո նրանք ազատ են արձակվել:

Պարբերականի փոխանցմամբ, Ռ. Թաթուլյանի գործունեության մասին վաղուց առասպելներ են պտտվում: Համարվում է, որ Սոչիում և ընդհանուր երկրամասում տեղի չի ունենում որևէ բան, որը Ռոբսոնի սրտով չէ: Նա շրջում է մեծ ավտոշարասյան ուղեկցությամբ, որում գտնվում են զինված մարդիկ, իսկ մեքենաները կրում են օտարերկրյա դիվանագիտական համարանիշեր:

Արտաքինից Թաթուլյանը մարզիկ է, հաջողակ գործարար և բարերար:




Լրահոս