Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերգցը հայտնել է, որ Զելենսկիին խնդրել է նվազեցնել Գերմանիա եկող երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց թիվը՝ ընդգծելով, որ նրանք պետք է մնան և ծառայեն սեփական երկրում։
Գերմանիայում այժմ ապրում է շուրջ 1.3 միլիոն ուկրաինացի փախստական։ Օգոստոսից հետո, երբ Ուկրաինան թուլացրեց 18–22 տարեկանների արտագնա կանոնները, այս տարիքային տղամարդկանց հոսքը կտրուկ աճել է։
Դրա ֆոնին Ուկրաինան շարունակում է բախվել զինուժի պակասին։ Գերմանիայում մնացող աշխատունակ ուկրաինացիներից մոտ 490,000-ը ստանում են գործազրկության նպաստ, ինչի համար քննադատում են կառավարությանը։
Գերմանիան արդեն ստեղծում է օրենք, որը կնվազեցնի վերջերս ժամանած ուկրաինացիների նպաստները՝ նրանց աշխատանքի մղելու համար։

























































































