Armenian text to speach

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները մինչև այն պահը, երբ պետությունը առաջիկա երեք ամիսների ընթացքում որոշում կկայացնի, թե ինչ ուղղությամբ է շարունակելու ՀԷՑ-ի հետագա կառավարումը։ Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Ավելի վաղ ՀԾԿՀ-ն ընդունել էր ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշում։

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը սկսվել էր դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը։




Լրահոս