Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը մտադիր է ընդունել իր բոլոր մանդատները։ Դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը ասուլիսում նշեց, որ իրենց ձայն տված մոտ 10 հազար քաղաքացիները պետք է ունենան ներկայացվածություն համայնքապետարանում։
Խաչատրյանի խոսքով՝ իրենց նպատակն է ապացուցել, որ հենց իրենց թիմն էր ավելի ճիշտ պատկերացնում Վաղարշապատի զարգացման ուղղությունները, քան այն ուժը, որը ձևավորելու է համայնքային իշխանությունը։

























