Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակել է Հասմիկ Պողոսյանին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»:
Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի իրենց պաշտոններում վերանշանակել Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին, Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին և Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին:
Ինչպես տեսնում ենք, մեր կանխատեսումներն իրականանում են: