ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺառողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին նիստ է հրավիրել։
Մենք տեղեկացանք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցելու է նիստին, քանի որ պետք է ներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին կառավարության նախագիծը։
Առողջության ապահովագրության առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականին՝ հաջորդող երկու տարիներին նոր խմբեր ներառելով։ Ըստ Առողջապահության նախարարության՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա։ 2026 թվականի աշխատող քաղաքացիներն ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար։ 2028 թվականից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա․ քաղաքացիները 129 հազար 600 դրամի փոխարեն կվճարեն տարեկան 164 հազար 400 դրամ կամ ամսական՝ 13 հազար 700 դրամ։
Առաջին փուլում կներառվեն մինչև18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները։ Այնուհետև՝ 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող և անապահով քաղաքացիները։ Առաջարկվող առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում, ըստ Անահիտ Ավանեսյանի, ներառված են լինելու հետևյալ ծառայությունները՝ կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Նանիկ Աղասյան























