Սիրիայի ԱԳՆ-ն հոսպիտալացվել է Բեյրութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ԱԳՆ Վալիդ Մուալլեմը հոսպիտալացվել է Բեյրութում Ամերիկյան համալսարանին կից հիվանդանոցում: Այս մասին ապրիլի 22-ին տեղեկացրել է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը:

Այս տարվա մարտ ամսին Մուալլեմին արդեն սրտի վիրահատություն արել էին: Սիրիայի դեսպանը Լիբանանում` Ալի Աբդել Քերիմն այն ժամանակ հայտարարեց, որ «վիրահատությունը հաջող է անցել, և նախարարը կարող է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը կարճ ժամանակ անց»: Նա նշել է նաև, որ նախարարի «հոսպիտալացումն ու վիրահատական միջամտությունը շտապ բնույթ չէին կրում»:

Սիրիական դիպլոմատիայի 73-ամյա ղեկավարը, ով համատեղության կարգով նաև երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, գլխավորել է միջսիրիական բանակցություններում կառավարական խումբը: Բանակցություններն անցկացվել են հունվարի 24-31-ը և փետրվարի 10-16-ը Ժնևում:




Լրահոս