Այսօր Ազգային ժողովում քննարկվել է բանակի 2 տարվա ծառայությունը 1.5 տարով փոխելու նախագիծը։
«Հարգելի գործընկերներ, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայությամբ։ Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչվող քաղաքացիներին»,- հայտնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Բարեփոխումների և մեր կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է»,– նշել է Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























