Armenian text to speach

Մակրոնը հայտարարել է ավագ դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են արգելել ավագ դպրոցի աշակերտներին հեռախոսներ օգտագործել դպրոցներում՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերից։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Միրկուրում՝ տարածաշրջանային մամուլի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հանել ենք բջջային հեռախոսները միջնակարգ դպրոցներից։ Հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ մենք ցանկանում ենք արգելել դրանք նաև ավագ դպրոցներում», – ասել է Մակրոնը:

Պետության ղեկավարի խոսքով՝ երիտասարդ ֆրանսիացիների՝ սոցիալական ցանցերից կախվածությունը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա։

2025 թվականի սեպտեմբերից սկսած երկրի բոլոր միջնակարգ դպրոցներում գործում է, այսպես կոչված, թվային դադարը։ Այս հաստատություններում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը լիովին արգելված է։




Մամուլի Տեսություն

Լրահոս