
«Հայասի գրուպ» սեփական պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, մաքսային կանոնների խախտում կատարելու համար տուգանվել է:
ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանն իր որոշման մեջ նշել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել է գարու ածիկ, որի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնելու համար:
Ըստ Թամրազյանի որոշման՝ ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրությամբ նախատեսված կանոնները, ինչի համար ենթարկվել վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի: