Armenian text to speach

Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ. Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ  Հայաստանի և Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ՝ ռազմավարական գործընկերության մակարդակ:

«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ: Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»,- ասել է Միրզոյանը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը:

2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը:

«Սա ևս կարևոր միջոցառում է լինելու և ակնկալում եմ ձեզ տեսնել Երևանում»,- նշել է Միզոյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։




Լրահոս