Armenian text to speach

Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում և իրացնում է։
Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելեցին Եղեգնուտ։ Տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին՝ ավազակոպճագլաքարային խառնուրդով բարձված երեք բեռնատար։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։
Հինգ անձ ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս