Armenian text to speach

Հաստատվել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը։

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներն են «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Վահրամյանը, «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը, «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Հաստատվել է նաև պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի 5 անդամ, ուսանողության կողմից ընտրված խորհրդի 5 անդամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս