
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Taylor ֆրեգատն արդեն մտել է Սև ծովի ջրատարածք. հաղորդել է RT հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը. գրում է Риа Новости-ն:
Նավի առաքելությունը, ըստ ռազմածովային ուժերի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրի, «տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն» է:
Նշվում է, որ նավը կգործի միջազգային օրենսդրության և Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում, որի համաձայն՝ դեպի Սև ծով ելք չունեցող երկրների ռազմանավերը կարող են ծովի ջրատարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի: