Armenian text to speach

Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել․  ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել։ Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, ինչի մասին «արդար» և «օբյեկտիվ» factor am լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել էր ներկայացնել, շատ հետաքրքիր է, որ 85,8 մլրդ դրամի չափով պասիվների ավելացման մասին չմոռացավ ներկայացնել, բայց 300 մլրդ դրամով ավելացած ակտիվների և սեփական միջոցների մասին մոռացավ, դա էլ քիչ է, հիմա գրում է, որ … մեջբերում «առաջիկա աուդիտից հետո պարզ կդառնա,թե ինչքան սեփական կապիտալի ու ակտիվների մասին կարելի է պնդել»

Պասիվների մասին գրելու ժամանակ աուդիտի մասին չմտածեցի՞ք, ակտիվների մասին գրելիս հիշեցիք։

Ինչ վերաբերվում է ձեր հիշատակած աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):

Հաշվետվություններից որ մի քիչ օգտվել գիտեք լավ է, հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով մեր «արդար» լրատվամիջոցի ներկայացուցիչը համառ չի տեսնում ու ցանկություն էլ չունի տեսնելու:

Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է

2016 թ. – 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2017 թ. – 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2018 թ. – 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2019 թ. – 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2020 թ. – 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2021 թ. – 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2022 թ. – 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2023 թ. – 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում

2024 թ. – 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում

Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, լավ կլիներ գոնե մի քիչ սակագնի կառուցվածքից և քաղաքականությունից հասկանայիք ու Ձեր ոտքերի տակ փոս չփորեիք, մի քիչ կարդացեք, նոր գրեք:

Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:

2016 – 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները»։




Լրահոս