Armenian text to speach

Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA․ Նա բաց է համագործակցության և հովանավորչական առաջարկների համար:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Միհրան Հարությունյանը վերադառնում է խառը մենամարտեր (MMA): Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերի իր էջերում:

Հայաստանի հավաքականի նախկին անդամն իր 8-րդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի 2026 թվականի հունվարի 31-ին՝ ամերիկյան UpNext Fighting (UNF) կազմակերպության մրցաշարի շրջանակներում:

«Հետհաշվարկը սկսված է։ Հունվարի 31-ը նշանավորում է իմ վերադարձը UpNext Fighting-ի օկտագոն: Հերթական մենամարտ, նոր շրջափուլ»,- գրել է Հարությունյանը:

Մարզիկը նաև նշել է, որ բաց է համագործակցության և հովանավորչական առաջարկների համար:




Լրահոս