
Ապրիլի 16-ին ՕԵԿ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից, իսկ ՕԵԿ նախարարները` ՕԵԿ կուսակցությունից: Սակայն արդեն անցել է մեկ շաբաթ, բայց ՕԵԿ-ի կայքից չեն հանվել նախկին ՕԵԿ նախարարների` Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի ու Սամվել Թադևոսյանի տվյալները:
Նրանք, ըստ ՕԵԿ կայքի, դեռ ՕԵԿ անդամներ են: Կես կատակ կես լուրջ կարելի է ասել, որ ՕԵԿ-ը կարծես թե չի հաշտվում այն մտքի հետ, որ նախարարներն ընդմիշտ լքել են կուսակցությունը:
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Սոնա Դավթյան