ԲԱՑ ՉԵՆ ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 7-ին ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:  Այդ  մասին armlur.am-ին տեղեկացրել են  ոստիկանության լրատվական  բաժնից: Ուշագրավ է, որ  թմրամոլության մեջ կասկածվող  ԲՀԿ-ականը  կալանավորվեց  ոստիկանության միջնորդությամբ, սակայն կարճ ժամանակ անց  ստորագրությամբ ազատ արձակվեց դատախազության միջնորդությամբ: Ինչ վերաբերում է նույն կասկածանքով ձերբակալված «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող Շլամ մականունով Արմեն Մուրադյանին եւ նրա ընկեր Ասատուր Առուստամյանին, ապա նրանք ազատ չեն արձակվել, քանի որ նրանցից վերցված մազի եւ մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք իսկապես թմրադեղ են օգտագործել:




Լրահոս